ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը քննադատել է իր մրցակից Դոնալդ Թրամփին՝ հղում անելով այն տվյալներին, որոնք նշված են ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորթի «Պատերազմ» գրքում։
Հարիսը ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում վիրավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախօրեին CNN հեռուստաալիքը հատվածներ է հրապարակել Վուդվորթի գրքից։ Մասնավորապես, գրքում նշվում է Պուտինի հետ Թրամփի աձնական շփումների մասին։ Այսպիսով, Վուդվորթը պնդում է, որ 2020թ․ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին Թրամփը Պուտինին սարքավորումներ է ուղարկել անձնական նպատակներով կորոնավիրուսի փորձարկման համար: Ավելի ուշ Հանրապետական կուսակցության շտաբը հայտարարել է, որ գրքում նկարագրված դրվագներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։
«Սա ամենավերջին վառ օրինակն է, թե ով է Դոնալդ Թրամփը։ Լինելով ԱՄՆ նախագահ՝ նա գաղտնի կերպով COVID-ի թեստեր է ուղարկել Ռուսաստան՝ մարդասպան բռնապետին՝ անձնական օգտագործման համար», - ասել է Հարիսը։