Միջազգային

«Իրանին հարվածը կլինի մահացու, ճշգրիտ և հանկարծակի»․ Իսրայելի ՊՆ

Իսրայելն Իրանին մահացու, ճշգրիտ և հանկարծակի այնպիսի հարված կհասցնի, որ չեն հասկանա՝ ինչ և ինչպես, նրանք կտեսնեն միայն արդյունքները, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ 

Նա հավելել է, որ Իրանի հրթիռային հարձակումներն Իսրայելի վրա «ագրեսիվ էին, բայց ձախողվեցին, քանի որ ճշգրիտ չէին»: