«Հըզբոլլահի» զինյալները Լիբանանի սահմանային Լաբբունե գյուղի մոտակայքում հրետանային արկերով և հրթիռներով գնդակոծել են իսրայելցի զինվորներին․ ասվում է խմբավորման հայտարարության մեջ։ Սա այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ սպանել է «Հըզբոլլահի» սպանված առաջնորդի երկու իրավահաջորդի։
«Ռոյթերսի» փոխանցմամբ, իսրայելցի զինվորականները հայտնել են, որ երեք իսրայելցի զինծառայող ծանր վիրավորվել է Լիբանանի հարավում ռազմական գործողությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել են «Հըզբոլլահի» սպանված առաջնորդի երկու իրավահաջորդները: