«Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել է 2020 թվականին Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և թույլ է տվել հասնել հրադադարի Լեռնային Ղարաբաղում: Ընդ որում, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առաջընթաց չկա արդեն շուրջ մեկուկես տարի»․ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղու վրա արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա, կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած ամառվանից»,- պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը Առաջին ալիքին տված մեկնաբանությունում։
Միևնույն ժամանակ, Օվերչուկի խոսքով, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»: