Միջազգային

Իրանցի պատգամավորներն առաջարկում են թույլատրել միջուկային զենքի մշակումը

Իրանցի 39 պատգամավորից բաղկացած խումբը պաշտոնական նամակ է հղել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ առաջարկելով վերանայել պաշտպանական դոկտրինն ու թույլատրել միջուկային զենքի մշակումը։

Նշենք, որ Իրանի պաշտպանական դոկտրինն արգելում է միջուկային զենքի ստեղծումը՝ դրա արտադրությունը համարելով իսլամին հակասող։