Ֆրանսիայի 34 շրջանում ջրհեղեղների և փոթորիկների պատճառով տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև նարնջագույնի։ Ֆրանսիական Meteo-France օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ անբարենպաստ եղանակային պայմանները, որոնք սկսվել են երեքշաբթի օրվանից, պահպանվում են։
Ջրհեղեղների և փոթորիկների համար նարնջագույն վտանգի տակ գտնվող շրջանների թիվը հասել է 34-ի, իսկ դեղին տագնապինը՝ 47-ի: Երկրի հարավում՝ Պիրենեյան շրջանի արևմուտքում, Փարիզի շրջանում և Պիս դե լա Լուար նահանգում սպասվում են քամիներ, որոնք կարող են հասնել ժամում 150 կիլոմետրի և հորդառատ անձրևներ։