Միջազգային

Բայդենը փոթորկի պատճառով հետաձգել է Գերմանիա այցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Միլթոն» փոթորկի պատճառով որոշել է հետաձգել պետության ղեկավարի պաշտոնում իր վերջին այցերից մեկը Գերմանիա և Անգոլա, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։

«Փոթորկի կանխատեսվող ուղու և ուժգնության պատճառով նախագահ Բայդենը հետաձգելու է իր այցերը Գերմանիա և Անգոլա։ Նա պետք է վերահսկի տարերային աղետի նախապատրաստական ​​աշխատանքները»,- ասել է Ժան Պիեռը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը պետք է այցելեր Գերմանիայի «Ռամշտեյն» ռազմաբազա, որտեղ հոկտեմբերի 12-ին տեղի կունենա Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու խմբի գագաթնաժողովը։