ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները երկրների ինքնիշխան իրավասությունն են։
«Երկկողմ հարաբերություններն արդեն ոչ թե մեր, այլ նրանց ինքնիշխան իրավասությունն են», - ասել է Պեսկովը «Известия»-ին՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին։
Պեսկովը հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, այսպես թե այնպես, շարունակում են երկխոսությունն ԱՊՀ շրջանակներում։