Միացյալ Թագավորության ՄԻ-5 հակահետախուզության ղեկավար Քեն Մաքքալումը հայտարարել է, որ ռուսական հետախուզությունն իր առջև նպատակ է դրել «քաոս ստեղծել բրիտանական և եվրոպական փողոցներում»։ Նա նախազգուշացրել է, որ ՄԹ–ն այժմ բախվում է իր ողջ պատմության ընթացքում ամենաբարդ և բազմաշերտ սպառնալիքի հետ․ հայտնում է BBC-ն։
Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց հետո Եվրոպայից արտաքսվել է ավելի քան 750 ռուս դիվանագետ, որոնցից շատերը, ըստ արևմտյան կառավարությունների, լրտեսներ են եղել:
Մաքքալումի խոսքով՝ ռուսական հատուկ ծառայությունները «մշտական առաքելություն են իրականացնում բրիտանական և եվրոպական փողոցներում քաոս ստեղծելու համար»՝ «հրկիզումների, սաբոտաժի և այլնի» միջոցով: Հետախուզության
ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործողություններ նկատի ունի, սակայն վերջին ժամանակներս Բրիտանիայի և եվրոպական այլ պետությունների իշխանությունները հայտնել են ռուսական հատուկ ծառայությունների մի քանի դավադրությունների բացահայտման մասին, որոնք ուղղված են դիվերսիաների կազմակերպմանը: