Ֆիզիկայի գծով 2024թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնական, Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Ջոն Հոփֆիլդին, որը 1982թ. հայտնաբերել է ասոցիատիվ նեյրոնային ցանցը, և Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր, բրիտանացի Ջեֆրի Հինթոնին։
Հոփֆիլդը ստեղծել է ասոցիատիվ նեյրոնային ցանց, որը կարող է տվյալներում պահել և վերականգնել պատկերների տարբեր տեսակներ։ Իսկ Հինթոնը հայտնաբերել է մեթոդ, որը թույլ է տալիս ինքնուրույն գտնել տվյալներում հատկությունները և նույնականացնել պատկերներում որոշակի տարրերը։