Միջազգային

Ռուսաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանային գործընթացների շուրջ քննարկում են անցկացրել

Ռուսաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանային գործընթացների շուրջ քննարկում են անցկացրել

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ դաշնակցային փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանին առնչվող հարցեր։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Մոսկվայում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցության շրջանակներում:

Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել «3+3» ձևաչափով համագործակցությանը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը, ՇՀԿ-ի և ԲՐԻՔՍ-ի հետ Ադրբեջանի փոխգործակցությանը և այլ հարցերի:

Հաջիևը Ռուդենկոյին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին՝ շեշտը դնելով ՀՀ օրենսդրության փոփոխության անհրաժեշտության վրա։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական