Միջազգային

«Ես հրեա ժողովրդի համար ավելին եմ արել». Թրամփ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը պետք է «խոհեմություն ցուցաբերի» իրեն աջակցության հարցում։ Նա հայտարարել է, որ հրեա ժողովուրդը իրեն պատշաճ աջակցություն չի ցուցաբերել այն բանից հետո, երբ նա իր պաշտոնավարման ընթացքում մի քանի իսրայելամետ գործողություններ է ձեռնարկել:

Թրամփը իր խնդրանքով մասնակցել է պահպանողական ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի շոուին՝ նշելու Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների տարելիցը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1200 մարդ։

Հարցին, թե, իր կարծիքով, Իսրայելը կկարողանա՞ լիովին վերականգնվել ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմից հետո, Թրամփը պատասխանել է, որ երկրում «ամեն ինչ լավ կլինի»․

«Ես կարծում եմ, որ Իսրայելը պետք է մի բան անի․ նրանք պետք է խոհեմություն ցուցաբերեն Թրամփի նկատմամբ, քանի որ նրանք ինձ չեն աջակցում։ Ես Իսրայելի համար ավելին եմ արել, քան որևէ մեկը։ Ես հրեա ժողովրդի համար ավելին եմ արել, քան որևէ մեկը: Եվ դա փոխադարձ չէ, ինչպես ասում են»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։