Միջազգային

«Նախանշված նախագծերը մշտական ուշադրություն են պահանջում»․ Ալիև

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նախանշված նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն և վերահսկողություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին ընդարձակ է։ Նախանշված նախագծերը մշտական ուշադրություն և վերահսկողություն են պահանջում։ Սա լավ հնարավորություն է՝ հստակ քայլեր սահմանելու այն պայմանավորվածությունների կատարման համար, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջև»,-ասել է Ալիևը։

Իր հերթին, Պուտինը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները դրական են զարգանում։ Նա նաև Ալիևին հրավիրել է Կազան՝ մասնակցելու հոկտեմբերի վերջին կայանալիք ԲՐԻՔՍ գագաթնաժողովին։