Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Արևմուտքին մեղադրել է Հայաստանում «ռևանշիզմին աջակցելու մեջ»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իբրահիմը հայտարարել է, թե որքան ակտիվ է Արևմուտքը հակաադրբեջանական ապատեղեկատվություն տարածում, այնքան աճում է ռևանշիզմը Հայաստանում։ Ըստ նրա՝ Հայաստանը ծանր սպառազինություն է ստանում արևմտյան երկրներից, իսկ ռևանշիզմը քաղաքական մակարդակով պահպանվում է ԱՄՆ-ում:
Իբրահիմը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կայուն խաղաղության հասնելու ջանքերը՝ նախաձեռնելով խաղաղ բանակցություններ, որոնք արդեն արդյունք են տվել: