«Մոսադի» մոտ «տրոյական ձիու» գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Հըզբոլլահը» հաղորդագրությունների փոխանակման սարքեր է փնտրում, որոնք հնարավոր կլինի առավելագույնս պաշտպանել կոտրելուց․ գրում է The Washington Post-ը:
Այդ ժամանակ, ինչպես նշում է պարբերականը, «Մոսադը» հնարել է սխեմա, որը կհամոզեր «Հըզբոլլահին»՝ գնել Իսրայելում հավաքված թայվանական Apollo փեյջերների նոր շարքը:
«Հըզբոլլահի» սարքերն առաջարկող ընկերության առևտրային ներկայացուցիչը տեղյակ չի եղել «Մոսադի» գործողության մասին։ Փեյջերներ գնելուց առաջ «Հըզբոլլահը» մանրակրկիտ ստուգել է սարքերը, սակայն մարտկոցներում պայթուցիկի առկայությունը չի նկատել և չի հայտնաբերել։ Նրանք չեն նկատել, որ «Մոսադը» հասանելիություն ունի հեռակառավարվող սարքերին։
Ըստ պարբերականի՝ փեյջերները «չարագուշակ առանձնահատկություն» են ունեցել․ գաղտնագրված հաղորդագրությունը կարդալու համար հարկավոր էր անցնել գաղտնագրման երկաստիճան ընթացակարգ, որի համար անհրաժեշտ էր երկու ձեռքով սեղմել երկու կոճակ: Իսրայելցի պաշտոնյաներից մեկը պարբերականին ասել է, որ դա արվել է, որպեսզի պայթյունի արդյունքում միաժամանակ երկու ձեռքը վնասվի։
Իսրայելի կառավարությունում շատ քչերն են իմացել այդ օպերացիայի մասին։ Այն ներկայացվել է սեպտեմբերի 12-ի կառավարության նիստում, երբ մտահոգություններ կային, որ «Հըզբոլլահը» կարող էր բացահայտել կատարվածը ու կանխեր։ Ուստի, որոշում է կայացվել արագ գործելու։