Միջազգային

Ալիևը հանդիպում է Պուտինի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ ժամանել է Կրեմլ։ Արդեն մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հանդիպման առանցքային թեմաների շարքում են լինելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցությունները։

ՌԴ նախագահն այսօր հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։