Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները դրական են զարգանում:
«Երեկ երեկոյան ոչ պաշտոնական հանդիպմանը շոշափեցինք թեմաներ՝ մեր հարաբերությունների ներկա իրավիճակի հետ կապված։ Եւ ուզում եմ միանգամից նշել, որ հարաբերությունները դրական են զարգանում»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ երկու երկրների առևտրաշրջանառությունն ավելի քան 4 մլրդ դոլար է, ՌԴ-ն նաև այդչափ ներդրումներ է իրականացրել Ադրբեջանում. «Եւ դրանք բոլորը խոստումնալից ծրագրեր են, իրական, կենդանի նախագծեր են»,- ասել է նա։
Պուտինը Ալիևին հրավիրել է Կազան՝ հոկտեմբերի վերջին կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: