Միջազգային

Կուբան պաշտոնապես դիմել է BRICS-ին՝ որպես գործընկեր երկիր միանալու համար

Կուբան պաշտոնական հարցում է ուղարկել BRICS-ին՝ որպես գործընկեր երկիր միանալու համար․ հայտարարել է Կուբայի ԱԳՆ-ի երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Կառլոս Պերեյրան․

«Կուբան պաշտոնապես դիմել է BRICS-ին, որպես գործընկեր երկիր, ընդգրկվելու խնդրանքով։ Դիմումն ուղարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,-ասել է նա՝ BRICS-ն անվանելով գլոբալ աշխարհաքաղաքականության առանցքային խաղացող և հույս հարավի երկրների համար: