Միջազգային

«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին Պուտինի հետ երկկողմ բանակցություններ չեն լինի». Հարիս

«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին Պուտինի հետ երկկողմ բանակցություններ չեն լինի». Հարիս

ԱՄՆ փոխնախագահն ու նախագահի Դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը բացառել է խաղաղության գործընթացն առանց Կիևի մասնակցության:

«Ուկրաինան պետք է ունենա իր ապագայի հարցում ձայնի իրավունք… Դոնալդ Թրամփը եթե նախագահ լիներ, Պուտինը հիմա նստած կլիներ Կիևում: Եկեք պարզաբանենք այս հարցը: Նա ասում է՝ ես կարող եմ վերջ տալ դրան հենց առաջին օրը: Դա կապիտուլյացիա է», - ասել է Հարիսը CBS News-ին տված հարցազրույցում։

Հարիսը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կաջակցի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Ուկրաինայի հաշվին․

«Սրանք հարցեր են, որոնցով կզբաղվենք, երբ դրանք դառնան արդիական։ Առայժմ մենք աջակցում ենք Ուկրաինայի՝ Ռուսաստանի չհրահրված ագրեսիայից պաշտպանվելու կարողությանը», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական