Ուկրաինան չի երկարաձգի ՌԴ-ի հետ գազի տարանցման մասին համաձայնագիրը գործողության ժամկետի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Մենք Եվրոպայի բոլոր երկրներին կոչ ենք անում ամբողջովին հրաժարվել Ռուսաստանից նավթից և գազից։ Հասկանում ենք որոշ պետությունների, մասնավորապես, Սլովակիայի սուր կախվածությունն այդ ռեսուրսից։ Բայց ակնկալում ենք մատակարարումների աստիճանական դիվերսիֆիկացում», - հայտարարել է նա Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ։