Միջազգային

«ԱՄՆ-ն և ՄԹ-ն ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը». Նարիշկին

ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունը ներգրավված են «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությանը. հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում.

«Արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություններ ունի այդ խոշորագույն ահաբեկչությանն ԱՄՆ-ի և ՄԹ-ի անմիջական մասնակցության մասին։ Ըստ առկա տվյալների՝ դրա կազմակերպման, նախապատրաստման և իրագործման գործում ներգրավված են անգլո-սաքսոնական հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ դիվերսանտներ»,-ասել է Նարիշկինը։