Միջազգային

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականների

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի գիտնականներ Վիկտոր Էմբրոսին և Գարի Ռավկանին՝ գեների գործունեությունը կարգավորող սկզբունքի՝ միկրոՌՆԹ-ի հայտնաբերման համար։

ՄիկրոՌՆԹ-ները հայտնաբերվել են ավելի քան 30 տարի առաջ, և այսօր դրանց ուսումնասիրությունը համարվում է խոստումնալից ուղղություն վաղ փուլերում պաթոլոգիաների և հիվանդությունների հայտնաբերման համար: