Միջազգային

Վերին Լարսն ինտերնետի խափանման պատճառով փակ է

Վերին Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ 

Վնասվել է ինտերնետի մալուխը, ինչի պատճառով անհնար է դարձել մաքսային ընթացակարգերի իրականացումը։ Ըստ աղբյուրի՝ վերանորոգման խումբն արդեն մեկնել է Թբիլիսիից։