Միջազգային

Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» տանկերի ձեռքբերման հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից մշակված K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. գրում է Army Recognition-ը։

Նշվում է, որ Պապիկյանը սեպտեմբերի 9-ին և 10-ին մասնակցել է Հարավային Կորեայի պաշտպանության և ԱԳ նախարարությունների կողմից կազմակերպված արհեստական բանականությանն առնչվող բարձր մակարդակի հանդիպմանը և բանակցություններ սկսել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ։   

Պորտալը նաև հայտնում է, որ K2-ը ձեռք է բերվել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Լեհաստանը և Թուրքիան: