Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը «Դիմադրության պակտ» է մշակում Մերձավոր Արևելքի երկրների և ազատագրական շարժումների շրջանակի հետ, որը նախատեսում է ռազմական և տնտեսական օգնություն տրամադրել պայմանագրի կողմերից մեկի վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման դեպքում։
Tasnim գործակալության տվյալներով՝ համաձայնագիրը ենթադրում է օպերատիվ շտաբի ստեղծում՝ ռազմական գործողությունները համակարգելու և վարժանքներ անցկացնելու համար: Առաջարկվում է, որ պարտականությունների բաշխմամբ և նախագծի իրականացմամբ զբաղվի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։