Միջազգային

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

Նախատեսվում է երկկողմ հանդիպում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որում կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Ուշակովի խոսքով՝ Պուտինը հրավեր ունի Կատար, սակայն այժմ այցելության կոնկրետ ծրագրեր չկան։