Իրանը վերացրել է ավիահաղորդակցության սահմանափակումները, որոնք պետք է գործեին մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ։
Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ այն անվանելով ինքնապաշտպանության ակտ: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ:
Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով քաղաքացիների շրջանում զոհեր չկան։