Այսօր լրանում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ–ի արյունալի հարձակման առաջին տարելիցը։
Հիշեցնենք՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժմումը աննախադեպ հարձակում իրականացրեց Իսրայելի վրա, որի հետևանքով պատերազմ սկսվեց Գազայի հատվածում։ Հարձակմանը մասնակցել է պաղեստինյան արմատական «Համաս» շարժման առնվազն 3 հազար զինյալ։ Նրանք ճեղքել էին Իսրայելի հետ սահմանը, հարձակվելով անգամ Nova երաժշտական փառատոնի մասնակիցների վրա, որտեղ ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել էին առնվազն 370 մարդու։ ՀԱՄԱՍ–ի հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 1205 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ, օտարերկրացիներ։ Կան բազմաթիվ գերեվարվածներ։
Հաջորդ ժամերին իսրայելական բանակը հզոր հարձակում սկսեց Պաղեստինյան տարածքի վրա ՝ նպատակ ունենալով այնտեղ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին։