ԱՄՆ-ն փոխհատուցում է առաջարկել Իսրայելին՝ Իրանի օբյեկտների վրա հարձակումից հրաժարվելու համար. գրում է Kan-ը։
Ըստ գործակալության աղբյուրների՝ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները վերջին մի քանի օրերին քննարկել են այդ հարցը: Անանուն իսրայելցի պաշտոնյան Kan-ի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը միշտ հաշվի է առնում ԱՄՆ-ի դիրքորոշումը, սակայն կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար։
Գործակալությունը չի հստակեցնում՝ Իրանի հատկապես որ օբյեկտների մասին է խոսքը։
Մինչդեռ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ որպես հարձակման թիրախ քննարկվում են բոլոր տարբերակները։