Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայի հակամարտությունը 15 օրում կավարտվեր. հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը.
«Շատերն ուզում են, որ պատերազմն ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհասնի իր նպատակին։ Բայց արդյո՞ք մենք դա ենք ցանկանում ուկրաինացիների և մեր՝ եվրոպացիների անվտանգության համար»,-ասել է Բորելը։