Միջազգային

Ջրհեղեղներ Բոսնիա և Հերցեգովինայում․ կան տասնյակ զոհեր

Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում հանկարծակի ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել․ Radar Armenia–ն տեղեկանում է BBC-ից։

Որոշ քաղաքներ և գյուղեր կտրվել են, շատ տներ հեղեղվել են։ Ջրհեղեղները տեղի են ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի հարավային մասում գտնվող Հերցոգովինո-Ներետվենյան կանտոնում, համանուն ջրամբարի մոտ գտնվող Յաբլանիցա փոքր քաղաքն ամբողջությամբ կտրված է եղել երկրի մնացած մասից:

Եվս մի քանի մարդ անհետ կորած է համարվում, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։