Թեոդոսիայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազա է այրվում. հայտնել է Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Իգոր Տկաչենկոն։
Նա հայտնել է, որ հետևանքները ճշտվում են։
Հարձակման հետևանքով տուժածներ չկան։
Հաղորդվում է, որ հարձակման ենթարկված նավթաբազան Ղրիմում խոշորագույնն է նավթամթերքների տեղափոխման ծավալներով, որոնք այդ թվում օգտագործվում են ռուսական բանակի ապահովման համար: