Միջազգային

«Տեսնում ենք Արևմուտքի կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն». Զախարովա

«Պետք է ամեն ինչ անել, որ աշխարհի տարբեր երկրներում տիրող ապակայունացումը չտարածվի մեր տարածաշրջանում». հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում, և տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ․

«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի և հենց ՆԱՏՕ-ի բլոկի երկրների կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն, իսկ դրանից առաջ՝ պղտոր ջուրը խառնելը։ Կարծում եմ՝ այդ մասին Բաքվում և տարածաշրջանի այլ երկրներում լավ գիտեն։ Այս փորձերն առաջին անգամ չեն տեղի ունենում»,-ասել է Զախարովան։