Մահացել է վաղաժամ ծերացման համախտանիշ ունեցող ամենահայտնի մարդը՝ իտալացի Սեմմի Բասսոն։ Նա 28 տարեկան էր։
Սեմմին հայտնի դարձավ National Geographic-ի «Sammy's Journey» վավերագրական ֆիլմի շնորհիվ։
Պրոգերիան, որը հայտնի է որպես վաղաժամ ծերացման համախտանիշ, մարդկանց մոտ առաջացնում է մարմնի արագ ծերացում, այդ պատճառով նրանք իրենց տարիքից մեծ տեսք ունեն։
Այս հիվանդության միջին տեւողությունը մոտ 13 տարի է։