Իսրայելի հարավային Բեեր-Շևա քաղաքի երկաթուղային կայարանում տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա։
Հրազենային հարձակման հետևանքով 10 մարդ վիրավորվել է, կա մեկ զոհ, հայտնում է Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը (MDA):
«MDA-ի բժիշկները օգնություն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել Սորոկա հիվանդանոց»,- ասված է հաղորդագրությունում։
Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Բեեր-Շևա քաղաքի կենտրոնական ավտոկայանում։
Հարձակվողը վնասազերծվել է։
Ավելի ուշ պարզվել է, որ մարդկանց վրա կրակ բացած ահաբեկիչը 29-ամյա Ահմադ Սաիդ Ակաբին է։ Տղամարդը բեուինների Հուրա գյուղից է և Իսրայելի քաղաքացիություն ունի։