Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնում է պաղեստինյան «Շեհաբ» գործակալությունը։
«Գազայի հատվածի կենտրոնական մասում դպրոցի և մզկիթի գնդակոծության հետևանքով զոհվել է 24 մարդ»,- ասվում է հրատարակության մեջ։
Անցած գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարձակվել է Դեյր էլ Բալահի դպրոցի և մզկիթի վրա։ Զինվորականների տվյալներով՝ այնտեղ են գտնվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնները։