Իրանի օդանավակայաններում թռիչքները չեղարկվել են կիրակի երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ՝ սահմանափակումների պատճառով, հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն, գրում է Mehr գործակալությունը։
«Հաշվի առնելով առաջացած սահմանափակումները՝ երկրի օդանավակայաններում չեղարկվել են թռիչքները հոկտեմբերի 6-ի կիրակի երեկոյան ժամը 21.00-ից մինչև վաղը՝ հոկտեմբերի 6.00-ն»,- ասել է նա։
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը խնդրել է ուղևորներին կապ հաստատել օդանավակայանների, ինչպես նաև նշված ավիաընկերությունների հեը՝ հետագա թռիչքների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: