Միջազգային

Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իսրայելին և Համասին կոչ է արել անհապաղ ընդունել հրադադարի և պատանդների ազատ արձակման առաջարկները։

Նա խնդրել է շտապ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի պաղեստինցիներին՝ շնորհակալություն հայտնելով Հորդանանին, որը հաջորդ շաբաթ կհյուրընկալի մարդասիրական օգնության համաժողովը։ 

Հռոմի պապը հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կընդունեն հրադադարի առաջարկը, թեև նա խոստովանել է, որ բանակցությունները հեշտությամբ չեն ընթանում։