Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մասնակցել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Բաթլեր քաղաքում նախընտրական միջոցառմանը՝ աջակցելով նրան։
Նշենք, որ հենց նույն վայրում ամռանը մահափորձ էր տեղի ունեցել նախկին նախագահի դեմ։
«Նախագահ Թրամփը պետք է հաղթի», - ասել է Մասկը հանրահավաքում՝ դեմոկրատներին մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու մտադրության մեջ: