Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը երկրի երեք շրջաններ փակ գոտի է հայտարարել

Իսրայելի պաշտպանության բանակն այսօր «փակ գոտի» է հայտարարել Իսրայելի հյուսիսում գտնվող Մանարա, Իֆթահ և Մալկիյա շրջանները։

«Իրավիճակը գնահատելուց հետո Իսրայելի հյուսիսում գտնվող Մանարա, Իֆթաչ և Մալկիյա շրջանները հայտարարվել են փակ ռազմական գոտի»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։