ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 35 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող արևադարձային «Միլթոն» փոթորկի պատճառով, հայտնել է նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը։
«Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը փոթորկից առաջ արտակարգ դրություն է հայտարարում Ֆլորիդայի 35 շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը (NHC) հայտնել էր, որ Մեքսիկական ծոցում ձևավորվել է Միլթոն արևադարձային փոթորիկը, որը կարող է հարվածել ԱՄՆ Ֆլորիդա նահանգին հաջորդ շաբաթվա կեսերին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 227-ի: ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը հայտարարել է, որ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) բավարար միջոցներ չունի փոթորիկների սեզոնի մնացած ժամանակահատվածում փոթորկի հետևանքների դեմ պայքարելու համար։