Հայաստանը պետք է շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը՝ կապված Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի հետ։ Ըստ Report-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը գրող և պատմաբան Կառլո Մարինոյի հետ հարցազրույցում։
Նա հայտարարել է, թե ժխտելով խաղաղության համար այս կարևոր խոչընդոտի արդիականությունը և «ամեն գնով կիսատ-պռատ տեքստի ստորագրման պարզունակ, անիրատեսական ուղիներ ընտրելով՝ Հայաստանն անտեսում է երկու երկրների միջև տասնամյակների առճակատման հիմնարար պատճառը»։
«Մեր երկու երկրների միջև ուղղակի երկկողմանի բանակցությունները՝ խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման համար, մտել են վճռական վերջնական փուլ, և ես այստեղ եմ վերահաստատելու Ադրբեջանի ամուր հանձնառությունը Հայաստանի հետ կայուն, անվտանգ և անշրջելի խաղաղության հասնելու համար: Այս նպատակին հասնելու համար մեր սուրբ պարտքն է ապահովել, որ ապագա խաղաղության համաձայնագիրը բացարձակապես անհնարին դարձնի, նույնիսկ տեսականորեն, ցանկացած վերադարձ տարածքային պահանջներին, ագրեսիային կամ ռազմական հակամարտություններին: Ադրբեջանը բավականաչափ տուժեց այս աղետից և կցանկանար կանխել այս սցենարի կրկնությունը ապագայում»,- հայտարարել է Ամիրբեկովը։
Նա հավելել է, որ այսօր «գնդակը հայկական դաշտում է», և «Բաքուն հույս ունի, որ երկու երկրների հարաբերությունների ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը բաց չի թողնի»։