«Արդյո՞ք Իրանը զենքի էմբարգո է սահմանում «Հըզբոլլահի», հութիների, ՀԱՄԱՍ-ի և իր մյուս պրոքսիների նկատմամբ: Իհարկե, ոչ։ Ահաբեկչության այս առանցքը միասնական է»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։
«Բայց այն երկրները, որոնք ենթադրաբար դեմ են ահաբեկչության այս առանցքին, կոչ են անում Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանել: Ինչպիսի խայտառակություն։ Ամոթ նրանց»,- ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ Մակրոնը հայտարարել էր, որ անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին՝ Գազայի հատվածում պատերազմի համար: