Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) ընդունում է, որ երկու ռազմաօդային ուժերի հենակետերը խոցվել են իրանական հրթիռներով, սակայն շեշտում է, որ հարձակման հետևանքով ոչ մի ինքնաթիռ կամ ռազմաօդային ուժեր չեն վնասվել, ասել է Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադային գեներալ Դանիել Հագարին:
«Հարվածներ են եղել Նևաթիմ և Թել Նոֆ ռազմաօդային ուժերի բազաներին, ինչի հետևանքով ոչ մի ինքնաթիռ կամ օդուժի հնարավորություններ չեն վնասվել: Երկու բազաներն էլ աշխատում են ողջ հզորությամբ»,- ասել է Հագարին ճեպազրույցում, հայտնում է РИА Новости-ն։