Լիբանանյան «Հեզբոլլահի» մարտիկները մի շարք հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Սախնին քաղաքի ATA Defense Industries ռազմական համալիրի ուղղությամբ։
Այդ մասին հայտարարություն է տարածել շարժման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռային հարձակում են գործել Սախնինում գտնվող ATA ռազմաարդյունաբերական համալիրի վրա», - ասվում է հայտարարության մեջ։