Միջազգային

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը Բեյրութի շրջանում նոր հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին և շտաբին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ ռազմաօդային ուժերի կործանիչները, հիմնվելով ռազմական հետախուզության տվյալների վրա, թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» հետախուզական համալիրին առնչվող շտաբներին և այլ ենթակառուցվածքային օբյեկտներին», - հայտարարել են իսրայելական բանակից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական