Միջազգային

Հոնկոնգի ավելի քան 90-ից ավելի բնակիչ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ, գրանցվել են մահեր

Չինաստանի Հոնկոնգում ավելի քան 90 մարդ վարակվել է B խմբի streptococcus վարակով, 4-ը մահացել են, հայտնում է տեղի Առողջապահության նախարարությունը։

«Վերջին տվյալներով՝ հիվանդացել է 91 մարդ, 40-ը հիվանդանոցից դուրս է գրվել, 43 հիվանդի վիճակը գնահատվում է կայուն, չորսինը՝ ծանր, նույնքան մահ է գրանցվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 75 հիվանդ մինչ ախտանիշների ի հայտ գալն առնչվել են հում ձկան հետ: Հիվանդները ձուկը գնել են 18 շրջանների 47 շուկաներից։

Տեղի իշխանությունները հանրությանը կոչ են արել ձեռնոցներ կրել, զերծ մնալ ձուկը հում վիճակում օգտագործելուց և վերքերի բորբոքման ու ջերմության դեպքում անհապաղ դիմել բժշկի։