Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի Ադանա քաղաքում մասնակցել է Teknofest 2024 փառատոնին։
Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Նախարարները մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Փառատոնին ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ողջունել է մասնակիցներին։