Հոկտեմբերի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։
ՌԴ արտգործնախարարը շնորհավորել է Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման:
Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: