Միջազգային

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ, որոնք «պատրաստ են անդամակցել ԵՄ-ին»:

«Եթե Վրաստանը դառնա միակուսակցական պետություն, որտեղ արգելված է ընդդիմությունը, որտեղ քաղհասարակությունը ստիպված կլինի մեկնել արտերկիր՝ աշխատելու, եթե մարդու հիմնական իրավունքները, էլ չեմ ասում փոքրամասնությունների իրավունքների մասին, պաշտպանված չլինեն, Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը։ .. Եթե որևէ կառավարություն շահագրգռված է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցում, մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կառավարության հետ, որը ժողովրդավար կերպով ընտրված է վրացի ժողովրդի կողմից», - ասել է դեսպանը։

Ընդ որում, դիվանագետը շեշտել է, որ Եվրամիությունը հիմնված է որոշակի արժեքների վրա, որոնք «բանակցությունների առարկա չեն»:

«Այդ արժեքներն արտացոլված են համաձայնագրերում. դրանք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, փոքրամասնությունների իրավունքները, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում վրացիները կընտրեն նոր կառավարություն, որը հավատարիմ կլինի այդ արժեքներին», - ասել է Պավել Գերչինկին և Վրաստանի քաղաքացիներին կոչ արել ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին:

«Դուք՝ վրացի ընտրողներդ, որոշեք, թե որ կուսակցության օգտին քվեարկեք, բայց ես պետք է խնդրեմ՝ գնացեք և քվեարկեք, ձեր քվեն իսկապես շատ կարևոր է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին մասնակցությունը բարձր կլինի, և դուք հավաքականորեն կորոշեք ձեր երկրի ապագան», - նշել է դեսպանը։

Նշենք, որ ավելի վաղ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդի ղեկավարը հանդիպումներ են ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: